Հայաստանի տնտեսական աճի վրա ազդող գործոններից մեկը ռուսական տնտեսությունն է: Տարեսկզբի ոչ հուսադրող սպասումներից հետո, վերջին ժամանակահատվածում արժևորվել է ռուբլին: Անշուշտ, ռուսական ազգային արժույթի կարգավորումը չի կարող իր ազդեցությունը չունենալ: Մասնավորապես, դեպի Հայաստան ստացվող տրանսֆերտների կեսը գալիս է հենց ռուսական շուկայից:
Ինչ վերաբերում է միջազգային շուկաներին, ապա այնտեղ նկատվում է պղնձի թանկացում: Մասնավորապես, եթե հունվարին այն տատանվում էր 5,5 հազարի սահմաններում, ապա վերջին շրջանում գերազանցում է 6,1 հազարը։
Կարևոր է նաև այն, որ վերջին շրջանում բանկերը վերադառնում են վարկային շուկա: Բնականաբար սպասել կտրուկ փոփոխություններ մեր տնտեսությունում սխալ կլինի, այնուհանդերձ դրական միտում միանշանակ կա:
Տնտեսական անկյուն-Facebook