Մի վհատվիր իմ Հայ ժողովուրդ՝ սրանից դաժան օրեր ես տեսել, բայց հառնել ես անգամ մոխիրներց, սրանից էլ նենգ ստեր ես լսել, բայց մնացել ես ճշմարիտ...
Հայը աշխարհ է եկել ապրելու համար՝ ոչ մեռնելու, Հայը աշխարհ է եկել լույսի կանչով՝ ոչ խավարի, Հայը աշխարհ է եկել հպարտ ու ազատ և ոչ ծնկաչոք՝ Հայ չէ այլևս նա ով ծունկի է իջած, Հայ չէ նա ով սողալու է վարժված...
Հիշիր որ կան քո իսկական զավակները ու գործում են՝ միայն տեսանելին չէ, որ իրականն է, քանզի գողն անգամ նախապես չի բարձրաձայնում իր գողության մասին՝ դա սուտ կամ պարզամտություն միայն կարող է լինել...
Եղել ենք, կանք ու կլինենք, բայց կլինենք արդեն Հայկյան աղեղը ձեռքներիս ու Վահագնի թուր-կեծակին վեր պարզած ու էլ ոչ մի սողուն չի համարձակվի մեր կողքով անգամ սողալ:
Վահան Մելիք Փարսադանյան