«ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը որոշել է ինքնուրույնություն դրսևորել և երեկ ԱԺ-ում ՀԱԿ-ից տարբերվող քվեարկություն կատարեց: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ բոյկոտելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարության քվեարկությունը, մինչդեռ Ս. Դեմիրճյանը մասնակցեց այդ նպատակով երեկ հրավիրված արտահերթ նիստին և կողմ քվեարկեց հայտարարության ընդունմանը՝ ցույց տալով, որ դուրս է եկել Տեր-Պետրոսյանի անվերապահ հսկողությունից: Նման դեպքերում Տեր-Պետրոսյանը համարում է, որ պատիժը չպետք է ուշանա: Նշենք, որ հայտարարությունն ընդունվել է միաձայն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: