Հայաստանը դեսպանատներ կբացի Շվեդիայում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում; ՀՀ կառավարությունը մարտի 28-ի նիստում որոշեց հավանություն տալ այդ դեսպանատները ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծին:
Նշենք, որ Հայաստանը ներկայում Կենտրոնական Ամերիկայում դեսպանատուն չունի, իսկ ողջ Հարավային Ամերիկայում ունի ընդամենը 2 դեսպանատուն՝ Բրազիլիայում եւԱրգենտինայում;
Ինդոնեզիան երկրագնդի ամենամեծ մահմեդական երկիրն է, մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում: Ինդոնեզիան նաեւ ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է:
Շվեդիան հանդիսանում է միակ սկանդինավյան երկիրը, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը (2010թ.): Շվեդիայի տնտեսությունը աշխարհում ամենամրցունակներից է, և հանդիսանում է Սկանդինավյան տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունը: