Հաճախ կանայք սիրում են շփվել կոպիտ տղամարդկանց հետ, ովքեր կոպիտ են վարվում նաև իրենց նկատմամբ: Այս կարծիքն իսկապես համընկնում է իրականության հետ, սակայն որոշ դեպքերում: Հետազոտությունները պարզել են, որ կոպիտ տղամարդիկ կանանց սրտով են միայն կարճ հարաբերությունների ժամանակ: Այնպես որ, վերջնական հաջողությունը կժպտա միայն բարի և հոգատար տղամարդկանց:

Տարբեր տարիների սոցիոլոգիական հետազոտությունները նաև ցույց են տվել, որ հաճախ կնոջ և տղամարդու համար սեքսը վերածվում է կռվի, որտեղ նրանք պայքարում են իշխանության համար, հաղթում կամ էլ պարտվում: Սակայն այստեղ պետք է զգուշավոր լինել. դիմացինին զարմացնելուն կամ էլ նվաստացնելուն ուղղված ջանքերը կարող են հանգեցնել հարաբերությունների խանգարման, հատկապես, եթե կողմերից որևէ մեկը հաճույք չի ստանում:

Կինը որքան էլ պայքարում է իր իշխանության համար անկողնում, միևնույնն է, նա գերադասում է իրենից ուժեղ տղամարդու, ով միևնույն ժամանակ հաշվի կնստի իր ցանկությունների հետ:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am