Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Լոռվա խճուղու սկզբնամասում գտնվող հին գերեզմանատան մոտ, թմրամիջոց պատրաստելու ժամանակ, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին և 1977 թ. ծնված Մանվել Բ.-ին, որոնց մոտից հայտնաբերվել և առգրավվել է 0,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որը կիսով չափ լցված է եղել շագանակագույն թափանցիկ հեղուկով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին հատվածում առկա է եղել դեղնավուն հեղուկ, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին հատվածում առկա է եղել դեղին պղտոր հեղուկ, իսկ տարայի պատերին՝ նստվածքներ, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի ստորին մասում առկա է եղել պղտոր դեղնավուն հեղուկ, 0,25 լ տարողությամբ «Բժշկական սպիրտ» գրառումով, կիսով չափ լցված պոլիէթիլենային տարա, 7 ներարկիչ, որոնցից 4-ը` 20 մգ, իսկ 3-ը` 10 մգ տարողությամբ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 13 մգ թափանցիկ հեղուկ, «Դիմեդրոլ» տեսակի 6 դեղահաբ, լուցկու 8 տուփ` կողքերը քերված, լուցկու 7 տուփ` չօգտագործված, էմալապատ 2 տարա:

Ռոմիկ Մ.-ն հայտարարել է, որ նշված իրերի մի մասը պատկանում է իրեն, որոնց միջոցով անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց: Մանվել Բ.-ն իր հերթին հայտարարել է, որ իրերի մի մասն էլ պատկանում են իրեն, որոնց միջոցով իր օգտագործման համար պատրաստել է թմրանյութ:

Ռոմիկ Մ.-ն և Մանվել Բ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: