ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև
(+37410) 54-69-12,
(+37410) 54-69-14,
(+37410) 56-12-37 հեռախոսահամարները:
(+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով: