Ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:
Արտակ Գ.-ն բուժօգնության չի դիմել:
Նույն օրը, ժամը 23.30-ին, կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ Սարգիս Գ.-ն մատնացույց արած վայրից` Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի սուպերմարկետի հետնամասից` Արտակ Գ.-ի նորակառույց շինության բակից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակը:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: