Այսօր առավոտյան Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ:

Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանության սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանն անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակության սենյակում:

Վահան Բաբայան