Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե չէր ցանկանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից լսել «ցեղասպանություն» բառը, գրում է ադրբեջանական թերթերից մեկը։


«Օբամայից նման բան լսել չէի ցանկանա: Նման բան չեմ էլ սպասում։ Վեց տարվա նախագահության շրջան է անցել: Ես էլ 12 տարի վարչապետ եմ եղել, 7 ամիս էլ նախագահ եմ: Այդ հարցի շուրջ երբեմն զրուցում ենք: Բազմիցս ասել ենք, որ դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է: Ես 12 տարի է՝ ասում եմ, որ արխիվները բացել է պետք:

Մենք պատրաստ ենք բացել, եթե Հայաստանն էլ ունի, թող բացի: Իմ երկրում մոտ 100 հազար հայ կա, նրանց անհանգստացնելու ի՞նչ իրավունք ունեն»,- հայտարարել է Էրդողանը: