Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, Գարգառ գյուղից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2012 թ. ամառվանից մինչև 2014 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից և մուտքի դռան փականը բաց լինելու հանգամանքից, մի քանի անգամ ապօրինի մուտք է գործել 1977 թ. ծնված Սոս Կ.-ին պատկանող տուն և գաղտնի հափշտակել 350.000 դրամ:

Սերգեյ Մ.-ն նշել է նաև, որ 2014 թ. օգոստոսին մուտք է գործել նշված տուն և փորձել կրկին կատարել գողություն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվել է Սոս Կ.-ի կնոջ կողմից:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: