«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վաղը կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այսօր պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը լայն թափով շարունակվում է: Աշխարհի տարբեր երկրներ մեկը մյուսի հետևից ընդունում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Եվ հիմա մենք պետք է ամփոփենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչի՞ համար են դա արել. հայկական լոբբի՞նգն է ազդել, արդարությո՞ւնն է սկսում հաղթանակել, ՀՀ արտաքին գործերի նախարարությո՞ւնն է իր դեսպանատներով լավ աշխատել, թե՞ աշխարհի կոնյուկտուրան է իրավիճակ թելադրել. արդյո՞ք ռուս-թուրքական մերձեցումն է պատճառը, որ արևմտյան երկրները դատապարտում են սպանդը, Թուրքիայի պահվա՞ծքն է միջին արևելքում բարկություն առաջացրել, թե՞ այլ խնդիրներ կան:
Ահա այստեղ է, որ պետք է հաշվի առնվեն մեր հնարավորությունները, իրավիճակի ռիսկերն ու վտանգները, և ճիշտ մարտավարությամբ առաջ գնալ՝ մեր օրակարգում եղած համահայկական խնդրի լուծման համար: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միասնական է եղել, ուրեմն այլընտրանք չունենք»:
Ավելի մանրամասն կարադացեք թերթի այսօրվա համարում: