Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական միջազգային համաժողով, որիշրջանակներում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի հետ:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալույուն հայտնել համաժողովին մասնակցության համար։ Սերժ Սարգսյանն երախտագիտություն է հայտնել Սիրիայի ժողովրդական ժողովին Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղված քայլերի համար:

Նախագահը բարձր է գնահատել այս տարվա մարտ ամսին Սիրիայում Հայոց ցեղասպանության նվիրված հատուկ նիստի գումարմանը և նախագահ Լահամիի ազդեցիկ ելույթը:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հին շրջանների՝ Պապ թումայի  հրապարակներից մեկը անվանափոխվել է «Հայոց ցեղասպանության նահատակների հրապարակ» անունով։

Ցուցատախտակի վրա նաև կցված է արաբերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին պատմող մանրամասներ։