Գիտեմ, որ շատերդ անմուռուկները` «հայրենասիրական» ծեծ կերած ձեր կրծքավանդակին ամրացրած՝ սրերով եք ընդունելու գրածս, բայց դրա մասին ինքներդ հոգ տարեք...
100 տարի անց կրկին ու նորից չենք կարողանում վերաարժևորել մարդ տեսակի մեր առաքելությունը, չենք կարողանում ինքներս մեր մեջ հասկանալ, թե ի՞նչ ենք ուզում այս կյանքից ու աշխարհից, ինքներս ենթագիտակցորեն ընկել ենք դեպի գորշը տանող ռելսերի վրա ու բողոքում ենք խավարից, անիծում ենք մեր բախտը կամ ուրիշներին...
100 տարի անց, ողբում ենք 100 տարի առաջվա սուգը, ու ուզում ենք, որ աշխարհը սգակից լինի, ուզում ենք, որ աշխարհն ասի, որ մենք մորթվել ենք, բայց ոչ թե նրա համար, որ մարդկության մեր առաքելության շրջանակներում ցույց տանք, դատապարտենք, ու միջազգային հանրության լիիրավ անդամ մեզ զգանք, այլ փորձում ենք թույլի ու անկարողի հիմնավորումները փնտրել մեզնից դուրս...
100 տարի առաջ, նույնպես սպասում էինք այս կամ այն պետության նավերին, օգնությանը, ողորմությանը, ստանացանք յաթաղան, բռնաբարվեցինք՝ աչքներս օգնության սպասելով, զրկվեցինք ու մորթվեցինք, որից հետո մազապուրծ մի զանգված սերունդ տվեց աշխարհի ամենատարբեր անկյուններում, մի մասը վերագտավ իրեն, դարձավ այլ հասարակությունների մաս, մի մասը դեռ ենթագիտակցորեն յաթաղանվում, բռնաբարվում ու խոշանգվում է...
100 տարի էլ անցնի, մենք նույն վիճակում ենք լինելու, կամ գուցե չլինենք, բայց որպեսզի «եղել ենք, կանք ու կլինենքը» շարունակվի, ինքներս մեզ պետք է թափ տանք... Վերջապես պետք է հասկանանք, որ ոչ թե ողբալ է պետք 1.5 մլն անմեղ զոհերի համար, այլ ապրել է պետք, ստեղծագործել է պետք, ուժեղ պետություն ու նրա հողի վրա ամուր կանգնած քաղաքացիներ են պետք, ոչ թե նորանոր ծլող եկեղեցիների բազմազանությունն ապահովել է պետք, այլ պետության հիմքերն ուժեղացնելու կամք ու գործ է պետք, ոչ թե Ցեղասպանության ոգեկոչման ձևականություն է պետք, այլ բովանդակային ու խորքային ընկալումն է պետք...
Հայե՛ր, մեր տան մեջ հայ լինել ու քաղաքացի լինել է պետք, ոչ թե մեր ձեռքով մեզ մեր երկրից վռնդել է պետք...
Դավիթ Սանասարյան-Facebook