ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, վաղը` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ չի այցելի: Այս մասին YerevanNews.am-ին տեղեկացրեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վերջինս նշեց, որ Ռ. Քոչարյանը երկրում չէ: «Նա վիրահատվել է և երկրում չէ: Կարծում եմ չի հասցնի այստեղ լինել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը և չմանրամասնեց, թե ինչ վիրահատություն է կատարվել, միայն եզրափակեց, որ «բարեբախտաբար, շատ լուրջ չէ»: