Այս նկարները մի ընտանիքի անձնական արխիվից են, որի անդամները մեկ տան մեջ են ապրել առյուծի հետ: Պատմությունն իրականում շատ ցավոտ էջեր ունի, և սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ որքան էլ մարդիկ մոտ լինեն և հատուկ վերաբերմունք ունենան վայրի կենդանիների նկատմամբ, նրանց մոտ հաճախ առաջին տեղում են լինում բնազդները:
Դերասանուհի Թիփի Հերդենը, նրա ամուսինը՝ Նոլ մարշալը և նրանց դուստրը՝ այժմ հայտնի դերասանուհի Մելանի Գրիֆիտը որոշել էին ֆիլմ նկարահանել առյուծների մասին և այդ նպատակով ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում իրենց տունը կիսել են առյուծի հետ, որը դարձել էր նրանց ընտանիքի անդամը: Սակայն, ի տարբերություն ֆիլմի, իրական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել: Արդյունքում դուստրը, օպերատորը և նկարահանող խմբի այլ անդամներ բազմիցս վնասվածքներ են ստացել և հարձակման ենթակվել առյուծի կողմից:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք լուսաբանում են Նիլ անունով առյուծի հետ անցկացրած օրերը:












