«Հրապարակ»-ի տեղեկություններով, նախկինում շատ ջերմ Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան հարաբերությունները վերջերս սառել են: Հովիկ Աբրահամյանը կորցրել է Սահակյանի վրա իր նախկին ազդեցությունը, Սահակյանը մեծ նվիրվածությամբ նախագահականից իջած շրջաբերականներն է իրականացնում: Հարցին` այդպե՞ս է, Գրիգորիչն ասաց. «Ինտրիգային բաներ են. ովքե՞ր են հորինում: Չեմ կարող ասել: Ինձ ճանաչողները բոլորը գիտեն, որ ես լավ հարաբերություններ ունեմ թե  Աբրահամյանի, թե ԳՄ անդամների եւ թե բոլորի հետ»: