Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ապրիլի 24-ին, ժամը 02:00-ի սահմաններում վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ինչպես նաև, Երևանում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։