ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել իր Twitter-յան միկրոբլոգում:
«Աշխատելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում բոլոր զոհերի համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Գրառման վերջում նա ավելացրել է նաև Armenia հեշթեգը։