Թուրքական «Cumhuriyet»- ը լույս Է տեսել գլխավոր էջերում հայերեն լեզվով ցավակցական ուղերձով։ Այս հայտնի պարբերականը 91 տարի անց առաջին անգամ հայերեն վերնագրով է լույս տեսել։
Ապրիլի 24-ի համարում «Cumhuriyet»-ը հայերենով վերնագրել է «Այլևս երբեք», իսկ տեքստում թուրքերեն լեզվով գրված է. «100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավն են սգում։ Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած արհավիրքի ցավը դեռ թարմ է։ Արդեն ժամանակն է առերեսվել մարդու խիղճն ու զգացմունքները կաթված անող այդ վերքի հետ։ Թող դա երբեք չկրկնվի»։