Քրդական Azadiye Welat թերթի, որը Թուրքիայում մշտապես գտնվում է դատական հետապնդումների մեջ, ապրիլի 24-ի համարի գլխավոր էջը կրել է հայերեն վերնագիր։ Թերթի գլխավոր էջում հայերեն լեզվով գրված է. «Հարյուրամյա վերքը»։
Նշենք նաև, որ aպրիլի 24-ի համարում «Cumhuriyet»-ը հայերենով վերնագրել է «Այլևս երբեք», իսկ տեքստում թուրքերեն լեզվով գրված է. «100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավն են սգում։ Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած արհավիրքի ցավը դեռ թարմ է։ Արդեն ժամանակն է առերեսվել մարդու խիղճն ու զգացմունքները կաթված անող այդ վերքի հետ։ Թող դա երբեք չկրկնվի»։