Ցանկացած գործընթաց, այդ թվում նաև Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ներկայում նոր թափ ստացած ալիքը, որպես կանոն, դինամիկ երևույթ է, հետևաբար՝ դրան ոչ միայն պետք չէ մոտենալ կարծրացած զգացական դիրքորոշմամբ, այլ նման մոտեցումն, ըստ իս, զգալի սխալ կլինի:
Պետք է լուրջ ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, որ Ցեղասպանության 100 ամյակի տարելիցի շրջանակներում իրականացրած նաև մեր գործողությունների արդյունքում հենց Թուրքիայի ներսում ձեռք ենք բերել նոր համակիրներ և համախոհներ: Անշուշտ, զուտ քանակական առումով թուրքական հասարակությունում ժխտողականները դեռևս ավելի մեծ թիվ են կազմում և ունեն ավելի ամուր դիրքեր, սակայն, պատկերավոր ասած, ժխտողականության «բետոնե» պատն արդեն իսկ ճեղքված է, և մեր նպատակը պետք է լինի այդ ճեղքը խորացնելն ու պատի վերջնական ապամոնտաժումը:
Այս առումով քննադատությունը, իսկ զգացական մակարդակում նաև հայհոյանքները պետք է ուղղել ոչ թե թուրք ժողովրդին, այլ բացառապես թուրքական իշխանությանը, քանի որ թուրք ժողովրդի մեջ ժխտողականների կողքին կան նաև մեզ համակրողներ և մեզ հետ համագործակցել ցանկացողներ, իսկ երբեմն նաև՝ մեզ համար կարևոր դաշնակիցներ:
Վարդան Ոսկանյան - ֆեյսբուք