Ես ողբում եմ իմ մոր, տատիկի ու պապիկի ազգի հետ միասին, որոնց ցեղասպանությունը չի շրջանցել. իր Twitter-յան միկրոբլոգում գրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանեդելակին՝ նշելով նաև, որ կիսով չափ հայ է:
«Հայ ազգի համար այս օրը վշտի օր է: Մենք այսօր աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են հայ լինելու համար: Յուրաքանչյուր ընտանիքում կա մարդ, ով հիշում է ցեղասպանության վերապրած սարսափը: Այդ ցավը նախկինի պես թարմ է, ու վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմն արդարացում չունի:
Հայ ժողովրդի ոգու ուժը նրա մեջ է՝ որտեղ էլ ապրեն նրա զավակները, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոք և երբեք», - գրել է Կանդելակին: