Հանրապետության տարածքում

Ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: