Վերադարձա Բոստոնում Հայոց ցեղասպանույան 100 - ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։
Քանի որ մոտ երեք հազար մարդ էր հավաքվել նահանգի պառլամենտի մոտ հանդիսավոր նիստին մասնակցելու համար, այն այլևս դահլիճում հնարավոր չէր անցկացնել և ժամանակավոր բեմ էին պատրաստել դրսում որտեղից էլ ելույթ էին ունենում տարբեր մակարդակի պաշտոնատար անձինք։
Շատ սուր ելույթներ ունեցան նահանգապետը, Բոստոնի քաղաքապետը, ԱՄՆ սենատի այս նահանգի երկու սենատորները և մի քանի այլ սենատորներ ու կոնգրեսմեններ։ Բոլորը բացահայտ օգտագործում էին ցեղասպանություն տերմինը իրենց ելույթներում և բոլորը անխտիր կոչ էին անում ԱՄՆ Նախագահ Բարակ Օբամային որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ահա մի քանի լուսանկարներ այդ հանդիսվոր նիստից։
Հետո քայլերթով գնացինք Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ որտեղ մի փոքրիկ այգի է հիմնված։ Այնտեղ տեղի ունեցավ միտինգը։ Նորից մի քանի կոնգրեսականներ ելույթներ ունեցան դատապարտելով Հայոց ցեղասպանության մեղավոր Օսմանյան կայսրությանը և կոչ անելով ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարություններին ճանաչել ցեղասպանությունը։
Համլետ Աբրահամյան՝ ֆեյսբուք