«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ րաֆֆի Հովհաննիսյան  այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Ինչպես YerevanNews.am-ին են փոխանցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից այսօր 18:00­ին մեկնարկող հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը կարևոր հայտարրությամբ հանդես կգա:

 Իսկ վաղը՝ մարտի 30-ին, Ազատության հրապարակում նախատեսվում է  բամբիռ հայկական ռոք խմբի համերգը։

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննսիայն արդեն 20 օր է ինչ հացադուլի մեջ է: Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին նամով իր առաջարկներն էր ուղարկել, որին էլ հաջորդել էր Սերժ Սարգսյանի պատասխանը, որոմ էլ երկրի ղեկավարը հորդորել է Րևաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և նստել երկխոսության սեղանի շուրջ՝ քննարկելու վերջինիս առաջարկները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջել էր նոր նախագահական ընտրություններ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ և 7 առանցային պաշտոններ կառավարությունում : Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել էր նաև 5 մարզպետի պաշտոններ: