Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 26-ից 28-ը Երևանում կանցկացվի նախադեպը չունեցող «Արտադրված է Հայաստանում 2015» էքսպո-ցուցահանդես, որտեղ հնարավորություն կունենան ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ:
Ցուցահանդեսին մասնակցում են տեղական արտադրությամբ զբաղվող մոտ 300 ընկերություններ:
Բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկանի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով իր խոսքում ողջունեց մասնակիցներին և կարևորեց ցուցահանդեսի նշանակությունը:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Հայկական Տեղեկատվական Կենտրոնը», որը հանդիսանում է տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ոլորտում առաջատար կազմակերություններից մեկը, որը արդեն 6 տարի է, ինչ գործունեություն է իրականացնում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, իրականացման և հասարակության իրազեկման ուղղություններով: