«Նոր ժամանակներ»  կոսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ հետընտրական զարգացումները կորցնում են իրենց լրջությունը:

«Եթե չկա կտրուկ գործողություններ, պարզ է, որ կգնան համաձայնությունների»,­ այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ հայտարարեց Արամ Կարապետյանը և հավելեց, որ այս գործողություններով իշխանությունները կպահպանեն Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը և ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանին կհռչակեն որպես լեգիտիմ նախագահ։ Նա ասաց նաև, որ մտադրություն է ունեցել այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն հայտնի նամակագրությունից հետո իր որոշումը վերանայել է:

«Եթե Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմի համար դառնում է լեգիտիմության խնդիր»,­ ասաց բանախոսն ու հավելեց, որ շատերն այս օրերին ասում են, թե ապրիլի 9-ից հետո շատ բան է փոխվելու և ընդգծեց.«Ապրիլի 9-ին ոչ մի բան էլ չի լինելու»:

Արամ Կարապետյանը վերահաստատեց իր այն տեսակետը, որ Հայաստանում իշխանափոխությունը պետ է լինի միայն հեղափոխության միջոցով: