Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), իր Twitter-յան միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ իր Հայաստան այցից և կատարել գրառում. 

«22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ հիշողության մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»,- գրել է նա:

Նշենք, որ նա Հայաստան է ժամանել 1993թ.-ին: