Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Գ.-ն ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Խաչիկ գյուղում ծխելու միջոցով օգտագործել է իր կողմից կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից հյուրասիրել է Արսեն Հ.-ին և առաջարկել 1990 թ. ծնված Արթուր Ա.-ին: Հետևանքը եղել է այն, որ Զավեն Գ.-ն և Արսեն Հ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Զավեն Գ.-ից, Արսեն Հ.-ից և Արթուր Ա.-ից վերցվել են բացատրություններ:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: