«Եթե ստացվի այնպես,  որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդվի և նորից իրեն հռչակի նախագահ ես ճիշտ դուրս կգամ, թե՝ չէ։ Այսինքն՝  մարդ, որ ասել է, որ Հայաստանում ընտրություններ չեն կայանում: Վերջում, սպասելով այսքան, դրա համար չեմ խոսում, որ չխանգարեմ մնացածին: Սպասելու ենք տեսնենք , թե ինչ կլինի, եթե այդպես եղավ, ուրեմն ճիշտ եմ ես՝ Հայաստանում ընտրություններ չեն կայանում»,­ նման կերպ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատսխան YerevanNews.am-ի այն հարցին, թե ինչու «Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ասաց կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ­ն օգտագործելու է նույն մեխանիզմները և իրեն հռչակելու է հաղթող և գրանցելու է 60 տոկոսին մոտ  ցուցանիշ:

Արամ Կարապետյանը նշեց նաև, որ մեր երկրում բավականին հետաքրքիր նոնսենս է ստեղծվել՝ հետընտրական զարգացումներն ավելի հետաքարքիր են, քան՝ բուն ընտրությունները, որովհետև, ըստ բանախոսի բոլորն էլ գիտեն, թե ընտրություններն ինչպես են լինում: