Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությամբ ավելի քան չորս սերունդ:
1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկեությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորրորդ սերնդի ժամանակաշրջանին:
Մեգերյանները հաջողությամբ ստեղծում էին գեղեցիկ գորգեր արդեն երկար տարիներ շարունակ, և ընկերության ներդրումը հայկական մշակույթի և տնտեսության մեջ գրավեց նաև ՀՀ կառավարության ուշադրությունը:
Բացի Հայաստանից ընկերությունը արտադրություններ ունի նաև Եգիպտոսում , Պակիստանում , Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Ռումինիայում , իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ՝ ԱՄՆ- ում, Երևանում, Շվեյցարիայում, ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:
Նշենք նաև, որ «Մեգերյան Կարպետ» ընկերությունը մասնակցում է ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող նախադեպը չունեցող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) անվանմամբ էքսպո-ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն են ունեցել ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Հայկական Տեղեկատվական Կենտրոնը», որը հանդիսանում է տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ոլորտում առաջատար կազմակերություններից մեկը, որը արդեն 6 տարի է, ինչ գործունեություն է իրականացնում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, իրականացման և հասարակության իրազեկման ուղղություններով: