Այսօր` հունվարի 31-ին, ռուսական օղու ծնունդն է: Այն 148 տարեկան է: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
1865 թվականին այս օրը հայտնի քիմիկոս Դմիտրի Մենդելեևը Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է «Սպիրտի միացումը ջրի հետ» թեմայով իր դոկտորական թեզը:
Ընդունված է համարել, որ հենց Մենդելեևին է հաջողվել ստանալ իդեալական չափաբաժինը, ինչի շնորհիվ առաջացել է լեգենդար խմիչքը:
Այս խմիչքն այնքան մեծ հաջողություն ուենցավ, որ 1894 թվականին երկրի ղեկավարությունը այն հռչակեց երկրի ազգային օղի: Խմիչքը կոչվեց «Московская особая»: