12 տարիներ առաջ Չիլիում ապրող մի կին՝ Բերնարդա Կալարտոն կարդացել է մի լուր, թե տեղի կառավարությունը գտել է նորածին մանկան դիակ և գցել է այն աղբանոցում։ Այս քայլի պատճառը եղել է այն, որ տեղի օրենքը չի թույլատրում փողոցում գտնված դիակները թաղել, եթե չգտնվեն մահացողի հարազատները կամ ծնողները։

Այսպիսով, Բերնարդան որոշել է որդեգրել այն մանուկներին, որոնք «անտեր» են, որպեսզի նրանց մարմինները արժանանան թաղման արարողության։

Կինը արդեն 12 տարի է ինչ շարունակում է այս առաքելությունը։