Այսօր՝ ապրիլի 28-ին ԱԺ քառօրյայի ժամանակ ընդունվել է «Հաստատված կարգի համաձայն զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունների արդյունքում բանակում չծառայած ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի հնարավորությունը երկարաձգել են մեկ տարով: Նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 107 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Սույն օրենքն ընդունվել է 2003թ.-ին, որը նախատեսում է, որ 27 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք խուսափել են բանակում ծառայելուց, ամեն զորակոչի համար (մինչ 27 տարին լրանալը) կարող են վճարել որոշակի գումար և վերադառնալ Հայաստան՝ առանց վախենալու քրեական հետապնդումից:
Ներկա փոփոխությունն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը մինչև 2014թ.-ի զորակոչի ավարտը: Հետևաբար, այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ ՀՀ՝ վճարելով 200 հազար դրամ յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					