Ռեժիսոր Գագիկ Հարությունյանն այսօր ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Կոմիտաս վարդապետը երբևէ քրդական թեմայով դիպլոմային աշխատանք չի պաշտպանել։
«Կոնսերվատորիայում դասավանդվում է, որ Կոմիտասը քրդական թեմայով աշխատություն ունի, ու այդ սուտը դասավանդվում է սերնդեսերունդ։ Սա Թուրքիայի կողմից տարածած սուտ է, քանի որ, իհարկե, իրենց դուր չէր գալու, որ Կոմիտասը մի ամբողջ երգչախմբով գնում է Ֆրանսիա ու ներկայացնում հայկական երաժշտությունը»,- վրթոհված ասաց ռեժիսորն ու նշեց, որ ինքը նկարահանել է «Գութանե» ֆիլմը, որը բացահայտում է ճշմարտությունը։
Կոմիտաս վարդապետի գործունեությունը սխալ է մատուցվում: Վարդապետի կյանքին վերաբերող մի շարք խեղաթյուրումներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վավերագրող, ռեժիսոր Գագիկ Հարությունյանը:
Նա պատմեց, որ իր և եզդու միջև կոնֆլիկտ է եղել, քանի որ եզդին ասել է թե Կոմիտասը եզդիերեն է խոսել, Ուսուբ բեկի ընկերն է եղել, և Գերմանիայում դիպլոմային աշխատանք է պաշտպանել քրդական թեմայով, այս տեղեկության վերաբերյալ ես ասացի, նման բան ոչ մի տեսղ չկա, չեմ կարդացել:
Ռեժիսորն իր դժգոհությունը հայտնեց, ասելով, որ սուտ տեղեկություններ են տարածում։ Բավական չէ, որ ճշմարտությանը չի համապատասխանում, հիմա էլ քրդերն ու եզդիները իրար հետ վիճում են, թե նրանցից որի երաժշտությանն է վերաբերում։ Իհարկե, Կոմիտասը ունի քրդական երգահան 13 երգից բաղկացած, բայց նա ընդամենը գրի է առել նոտաները, ոչ մի բան ավելի։
Եվ հավելեց, որ այդ սուտ տեղեկությունը խեղաթյութում է ճշմարտությունը Կոմիտասի մասին: