Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին բոլոր հայկական հեռուստաալիքները կատարյալ հայրենասեր էին` իրենց սրտաճմլիկ հաղորդումներով… իսկ հանրության հարկերով գործող գլխավոր հեռուստաալիքը բոլորից առավել (թեպետ մեծ մասամբ կրկնում էր 90-ամյակին նվիրված հեռուստածրագրերը): Արդ. էլ ինչ հայրենասիրություն, երբ այն մեկօրյա է. երբ տարվա մնացած օրերը սպիտակ եղեռն ես իրականացնելու քո եթերով` այլասեռություն քարոզող սերիալներով…
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում պատահաբար ականատես եղանք բրազիլիական մի հեռուստասերիալի: Թվում է՝ զարմանալի ոչինչ չկա. առաջին հայացքից այս սերիալը ոչնչով չի տարբերվում նախորդներից և հերթական ժամանակ սպանելու լավ մշակված մեթոդ է: Հայերիս պարապությունը ոչ բարով լրացնելու, ավելին` մեզանում առկա բարոյական ճգնաժամը կամա թե ակամա առավել խորացնելու մի ճանապարհ է դարձել սերիալամոլությունը: Սակայն սա հերթականը չէ:
Ինչպես պարզվում է` «Կյանքը սեր է» անվամբ այս սերիալի հիմքում ընկած է ընտանիքի աստվածաստեղծ մոդելի խեղաթյուրմանը միտված զազրելի «արժեքների» քարոզչությունը: Բավականին լավ մտածված օտարածին մարտավարություն է՝ սովորական դարձնել երևույթներ (օր.՝ արվամոլների «ամուսնություն», ովքեր կարող են երեխա որդեգրել, ընտանեկան արատավոր հարաբերություններ և այլն), որոնք մեզ՝ հայերիս համար երբեք սովորական դառնալ չեն կարող: Նկատի առնելով այն փաստը, որ սերիալում համասեռամոլությունը ցուցադրված է որպես կենցաղ և հրամցվում է հեռուստադիտողին ամենադիտարժան հեռուստաընկերություններից մեկի եթերով, այն էլ՝ երեկոյան ժամերին, երբ տան անդամները հիմնականում ժամանակն անցկացնում են հեռուստացույցի առջև (հաշվի առնենք նաև, որ սերիալի կրկնությունը ցուցադրվում է 2 անգամ` 6 օրվա կտրվածքով` առավոտյան և կեսօրին), ապա կարելի է եզրակացնել, որ պատահական չէ նման սերիալի հեռարձակումը: Այս նպատակով նամակով դիմեցինք Հանրային հեռուստաընկերությանը` խնդրանքով` վերանայելու իրենց եթերով հեռարձակվող այս սերիալը: Սակայն պատասխան չստանալով՝ հարկ համարեցինք բարձրաձայնելու հարցը` հուսալով, որ այն արձագանք կստանա հեռուստաընկերության կողմից:
Հաշվի առնելով Հ1-ի անցած ուղին և հեռուստատեսության ոլորտում նրա փորձառությունը` չենք կամենում խորհուրդներով հանդես գալ և առաջարկներ անել հեռուստաընկերությանը, թեպետ փաստերն այլ բան են թելադրում մեզ, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ քիչ չեն դիտման արժանի հայկական գեղարվեստական ֆիլմերը, ինչպես նաև այլ արժեքավոր ֆիլմեր կամ ուսուցողական սերիալներ:
Ի վերջո, որևէ մեկը բարոյական իրավունք չունի ներմուծել և առավել ևս քարոզել օտար, լկտի արժեհամակարգ` խեղաթյուրելով մի ամբողջ սերնդի մտածելակերպը: Իսկ այն քարոզել հեռուսատատեսությամբ՝ չենք չափազանցնի, եթե ասենք՝ անբարո է:
Յուրաքանչյուրիս պարտականություրնն է՝ պաշտպանել մեզ ժառանգված արժեքները, լինել դրանց լիիրավ կրողն ու սեփականատերը և չվաճառել մեր բարոյական իրավունքները օտար լումայափոխներին:
Մի խումբ երիտասարդներ
Էմմա Գրիգորյան-Facebook