«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին Աժ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի եղբայրը՝ Բագրատ Պետրոսյանը, օրերս ազատվել է դատախազի աշխատանքից: Նա Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն էր: Ասում են՝ ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել:

Սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի աշխատողը ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել, դա ամենաշահեկան հանգրվանն է նախկին դատախազների, քննիչ-դատավորների համար: Վերջին թարմ օրինակն Էրեբունի և Նուբարաշեն համայնքի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, ով 64 տարեկան է և 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, ուստի որոշել է սովորել փաստաբանների դպրոցում և լուծել լիցենզիայի հարցը»:

Ավելի մանրամասն կարդցեք թերթի այսօրվա համարում: