Երևանի բժշկական կենտրոններից մեկում օրերս վիրահատել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը: Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրը ոտքի անոթների լայնացումն է. «Միգուցե ծանրություն է վերցրել կամ շատ է ոտքի վրա կանգնել, և նման խնդիր է առաջացել: Վիրահատությունը արեցինք, ու արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, բերել ենք տուն, ու լավ է զգում իրեն, որևէ բարդություն չկա»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: