Հիսուներկու տարեկանում մահացել է հանրահայտ ռուսական «А'Студио» խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Այդ մասին Instagram-ում գրառում է արել պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը։
Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնել են իրենց ցավակցությունները, այդ թվում՝ խմբի ներկայիս մեներգչուհի Քեթի Տոպուրիան։ Նախնական տվյալներով, նրա մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Շուկենովը ծնվել է Ղազախստանում։ Իր կարիերան սկսել է որպես սաքսաֆոնահար։ Իսկ 1988-ին նա դարձել է ընկերների հետ ստեղծած խմբի մենակատար։ Այնուհետև լքել է խումբը 2000թ.-ին՝ անհատական կարիերա սկսելու համար։
Մահացել է А'Студио խմբի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովը
Հիսուներկու տարեկանում մահացել է հանրահայտ ռուսական «А'Студио» խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Այդ մասին Instagram-ում գրառում է արել պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը։