Կայուն սեռականկյանքը շատ կարևոր է հիշողության համար։ Այս փաստմանը բազմիցս հանգել են շատ գիտնականներ։ Նրանք համարում են, որ սեքսը երիտասարդացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։

Ըստ մասնագետների սեռական ակտի ժամանակ օրգանիզմում արյան շրջանառությունը հասնում է  առավելագույն արագության: ԹԹվածնով հարստացած արյունը արագությամբ հասնում է բոլոր օրգաններին ու հյուսվածքներին, ինչպես նաև ուղեղին, որն էլ խթանում է ուղեղում հիշողության համար պատասխանատու հատվածի արդյունավետությանը: ՈՒսումնասիրություններից եզրակացվում է, որ այն մարդիկ որոնց կյանքում սեքսը  բացակայում է վաղ թե ուշ ունենում են հիշողության կորուստ կամ վատթարացում:

Նման եզրակացության համար հիմք են ծառայել հարցման արդյունքները, որն անցկացվել է 58-98 տարեկան մարդկանց շրջանում։ Տարեց մարդիկ պատասխանել են իրենց սեռական կյանքի մասին հարցերի, մասնավորապես դրա որակի, պարբերականության և պահանջարկի մասին։