ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է համառուսական ժողովրդական ճակատի կոնֆերանսին, որի ժամանակ հայատարարել է, որ ուրիշի խոսակցությունը լսելը լավ բան չէ: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Կոնֆերանսի ժամանակ երկրի նախագահին է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Յանա Լանտրատովան: Նա դեմ է արտահայտվել ՌԴ-ում անչափահասների արդարադատության համակարգի ներմուծմանը: Որպես օրինակ նա մեջ է բերել երկու երեխաների խոսակցությունը, երբ մեկը մյուսին ասել է, որ հարկավոր է մի փոքր համբերել, մինչև օրենքը ընդունվի: Նախագահի այն հարցին, թե որտեղից է խորհրդի անդամը իմացել այդ մասին, Յանա Լանտրատովան պատասխանել է, որ պատահաբար լսել է Սանկտ Պետերբուրգի խաղահրապարակներից մեկում:

Դրան ի պատասխան Պուտինը ժպտալով ասել է. «Ականջ դնելը լավ չէ: Ես դա յուրացրել եմ, երբ դեռ ԱԱԾ-ում էի աշխատում»: