ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների փոխարինումը:
Մասնավորապես ռուսական կողմի տարածած հաղորդագության մեջ ասվում է. «Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների՝ Գյումրիի ու Երևանի կայազորներում»:
102-րդ ռազմական բազան բացառություն չէ ՌԴ-ից դուրս գտնվող ռազմական բազաների շարքում: Դեռևս 2014 թվականի դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի անձնակազմը համալրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
102-րդ բազայում ժամկետային զինծառայողների փոխարինումը պայմանագրայիններով կարևոր նշանակություն ունի առաջին հերթին մարտունակության և պրոֆեսիոնալիզմի առումով, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պայմանագրայինները թե
Հունվար ամսին Պերմյակովի կատարած ոճրագործությունից հետո ռուս զինծառայողների ադեկվատ վարքագծի ապահովումը և կարգապահության մակարդակը ռազմաբազայի ղեկավարության գլխավոր խնդիրներից մեկն է:
Մյուս կողմից պայմանագրային զինծառայողների առկայությունը Գյումրիի ռուսական ռազմաբազայում ձեռնտու է նաև տնտեսապես, քանի որ նրանք անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում և պարզ է, որ այդ գումարների մի մասը ծախսվելու է ՀՀ տարածում` մասնավորապես Գյումրիում:
Նշենք նաև, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում էր, որ ժամկետային վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականի գարնանը: Բայց ստացվում է, որ ռուսական կողմը անհրաժեշտ գտավ զինծառայողների փոխարինումը իրականացնել 1 տարի շուտ:
Նարեկ Պողոսյան-Facebook



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					