Ապրիլի 29-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, քաղաքացին մնացել է դրսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 29-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: