911 հեռախոսահամարին զանգելով՝ այսուհետև լոռեցին միանգամից կմիանա Լոռու մարզի փրկարարներին: Սա պիլոտային ծրագիր է, որն այժմ արդյունավետորեն աշխատում է Լոռու մարզում, իսկ շատ շուտով կգործարկվի հանրապետության մյուս մարզերում ևս։

Նախկինում հանրապետության մարզերից 911 համարին կատարվող զանգերը ընդունվում էին Երևանում: Ապրիլի 15-ից 911-ին կատարած լոռեցիների ահազանգերին պատասխանում են անմիջապես մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները: Նշենք, որ Լոռու մարզն առաջինն է, որտեղ 911 ծառայությունը տեղայնացվում է: Պիլոտային ծրագրի մեկնարկային երեք օրերի ընթացքում մարզի ՃԿԿ-ում պատասխանել են 500 ահազանգի:

Այսպիսով, ՀՀ ՏԿԱԻՆ Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնն ունի ճգնաժամերի կառավարման ժամանակակից հնարավորություններ, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ցանկացած իրավիճակում արձագանքել օպերատիվ ու արդյունավետ: