Ավստրալիան հետ է կանչել Ինտոնիզիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ երկու ավստրալիացիների ենթարկել են մահապատժի: Նրանց մահապատժի են ենթարկել թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու համար: Նրանք արդեն 10 տարի է ինչ բանտում են։
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը դաժան ու ավելորդ քայլ է անվանել մահապատիժը, քանի որ նրանք 10 տարիների ընթացքում բավական վերականգնվել են:
Էբբոթը չի ասել, թե նա ձեռնարկելու է գործողություն ընդդեմ Ինդոնեզիայի, որը չազդի երկու երկրների փոխհարաբերությունների վրա։
Հանցագործներից մեկի ինդոնեզիացի իրավաբանը ներողություն է խնդրել ասելով՝ «ես ձախողվել եմ, ես ներողություն եմ խնդրում»։