Աֆրիկա մայրցամաքի տարածքում գործող խոշորագույն ահաբեկչական կազմակերպությունը՝ նիգերական «Բոկո Հարամը» փոխել է իր անվանումը: Դեռևս այս տարվա մարտ ամսին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հավատարմության երդում տալուց հետո «Բոկո Հարամն» արդեն պաշտոնապես անվանակոչվել է «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ»: Առհասարակ, վերջին 2 ամիսների ընթացքում կառույցի իրականացրած գործողությունները ձևի առումով գրեթե կրկնօրինակում էին ԻՊ-ի գործելաոճը:
Վերոնշյալ տեղեկատվությունն, ինչպես նաև այն իրողությունը, որ ԻՊ-ի անուղղակի ազդեցությունն աստիճանաբար տարածվում է նաև դեպի արևելք և հյուսիս-արևելք՝ Աֆղանստան, Պակիստան, Տաջիկստան, Հնդկաստան, Ֆիլիպիններ և այլուր՝ Ռուսաստանի ու Չինաստանի սահմանների անմիջական մերձակայությամբ, առավել իրատեսական է դարձնում այն տեսակետը, թե կառույցի գոյությունը և գործունեությունն առավել հեռուն գնացող աշխարհաքաղաքական նպատակներ ունեն...
Արմեն Պետրոսյան-Facebook