Այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ դեռ տարիներ առաջ սահմանին հակառակորդի գնդակից վիրավորված Գևորգ Եղիազարյանի առողջական խնդիրներին:

Վարչապետը ասաց, որ թեև Պաշտպանության նախարարությունը արդեն մեկ անգամ աջակցել է զինվորի բուժմանը, բայց դա բավարար չի եղել, քանի որ նրա առողջական խնդիրը շարունակում է անհանգստացնող լինել: Հովիկ Աբրահամյանը նկատեց նաև, որ այս խնդրի մասին շատ է բարձրաձայնվում նաև մամուլում:

«Գիտեմ, որ մեր քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգի համար: Ես և մեր կառավարության անդամները հայտնում ենք մեր աջակցությունը այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց վարչապետը: