Ապրիլի 29-ին, ժամը 15.14-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 12-րդ կմ-ին հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է:
Հրշեջ-փրկարարներն ականը տեղափոխել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:


