Արքայազմ Ուիլյամը նկարահանվելու է «Փրկարարական ուղղաթիռներ» հեռուստասերիալում: Գրում է Sky News-ը:
Հեռուսատֆիլմը նվիրված է լինելու Ուիլյամի աշխատանքին` որպես Ուելսի օդանավի հրամանատար:
«Չկա ավելի լավ զգացմունք, քան այն, երբ դու ինչ-որ մեկին ես փրկում: Կարծում եմ` ամենալավ կոչումն է հնարավորություն ունենեալ ամեն օր բարություն անել: Չես կարող ինչ-որ բանի հետ համեմատել այն իրադրությունը, երբ մեկին վերադարձնում ես իր ընտանիք: Որպես օդանավի հրամանատար, դու պետք է պլանավորես փրկարարական ամբողջ աշխատանքը, կանխատեսես հավանական վտանգները և փորձես լուծումներ գտնել: Մեր գործում կարևորը ոչ միայն թռիչքն է, այլ նաև վերադառնալը»,- ասել է Ուիլյամը:
Sky News-ը հայտնում է, որ Ուելսում BBC-ի երկու բազաներում ուղղաթիռները օդ են բարձրացել 566 անգամ: Դրա շնորհիվ փրկել են 470 մարդու:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մեծ Բրիտանիայում ապրիլի 8-ին: